Ցավ
Պարանոցի և մեջքի ցավ. armeniamedicalcenter.am
Պարանոցի և մեջքի ցավը տարածված գանգատ է, որը կյանքի որևէ պահի զգում է մարդկանց 80 տոկոսը:
Ողնաշարի պարանոցային, կրծքային, գոտկա-սրբանային հատվածներում ցավը կարող է տարբեր խնդիրների հետ կապված լինել. միջողային սկավառակների փոփոխություններ (պրոտրուզիա, սկավառակի պրոլապս), միջողային հոդերի հիվանդություններ (արթրոզ), մկանների, կապանների սպազմ, ձգվածություն:
Օստեոպորոզը, մարմնի ոչ ճիշտ դիրքը, մեջքի մկանների չափից դուրս ծանրաբեռնվածությունը, մեծ քաշը, ծանրության բարձրացումը բերում են կաթնաթթվի կուտակման, որն էլ ցավերի առաջացման պատճառ է դառնում:
Պարանոցի և մեջքի շրջանի ցավերի սրացման ժամանակ իրականացվում է հատուկ կոնսերվատիվ բուժում: Տհաճ ախտանշանները թեթևացնելու համար առաջարկվում են մի քանի հասանելի միջոցներ. առաջին օրերին այտուցին և բորբոքմանն օգնում է սառը կոմպրեսը (սառույցով տոպրակիկ), որը դրվում է ցավոտ տեղում 2-3 ժամը մեկ՝ մի քանի րոպեով:
Պարանոցի ցավը նվազում է նաև ոչ ստերոիդ հակաբորբոքային միջոցների կիրառման դեպքում: Սակայն դրանք պետք է ընդունել միայն բժշկի հետ խորհրդակցելուց հետո, քանի որ կան հակացուցումներ և երկար օգտագործումն առաջացնում է ընտելացում:
Մեջքի սուր ցավերի ժամանակ իրականացվում է պարավերտեբրալ պաշարում: Այլ տեղակայումների դեպքում կատարվում է հաղորդչական պաշարում՝ հակաբորբոքային և ցավազրկող պատրաստուկներով:
Սրացման առաջին 1-3 օրն անհրաժեշտ է պահպանել անկողնային ռեժիմ, քանի որ այդ դիրքում նվազում է ճնշումը ողնաշարի վրա: Դրանից հետո խորհուրդ է տրվում որքան հնարավոր է արագ վերականգնել ֆիզիկական ակտիվությունը: Երկարատև անշարժությունը մեծացնում է ցավերի կրկնության վտանգը:
Խորհուրդ տրվող սպորտաձևերից առավել նախընտրելին լողն է: Արգելվում են վազքը և հեծանիվ վարելը:
Մեջքի ցավերը, մկանային սպազմը և լարվածությունը բավականին արդյունավետ անցնում են ասեղնաբուժությամբ (ակուպունկտուրա), մերսումով, մանուալ թերապիայի հատուկ մոտեցումներով::
Պարանոցի և գոտկային ցավերի դեպքում անպայման պետք է դիմել բժշկի:
01.07.2021 Կարդացեք նաև
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
-
Ժողովրդական դեղամիջոցներ
-
Հղիություն. 4-րդ ամիս
-
Հղիություն. 7-րդ ամիս
-
Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
-
«Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
-
Հղիություն. 6-րդ ամիս
-
Ամուսնական առաջին գիշերը
-
Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
-
Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
-
Ընկերության մասին
-
Ինչպես ազատվել անցանկալի մազերից
-
Դդում
-
Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
-
Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
-
Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
-
Սեռական գրգռում
-
Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
-
Հղիություն. 1-ին ամիս
-
Չիչխանի օգտակար հատկությունները
-
Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
-
Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
-
Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
-
Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
-
Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
-
Դիմակներ` մազերի համար
-
Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
-
Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
-
Ընտրություն ըստ հորոսկոպի
-
Հղիությունը և նախապատրաստվելը դրան
-
Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
-
Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
-
Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
-
Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
-
Էկզեմայի տեսակները և բուժումը
-
Իրիդիոսքրինինգ
-
ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
-
Գամմա-դանակը նշտարի փոխարեն















Գիտական բժշկություն
Հիվանդություններ
Ավանդական բժշկություն
Առողջ ապրելակերպ
Կոսմետոլոգիա
Բժշկական իրավունք
Ալգորիթմեր, թեստեր
Թվեր, փաստեր, դեպքեր
Պատմական խրոնիկա
Աֆորիզմներ
Կարիերային սանդուղքով
Երեխա
Կին
Տղամարդ
Ռեյթինգային համակարգ